Get our free app. It won't take up space on your device
Industry: Production, Operations
Deadline: 6/28/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթթլեր ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում սննդի արտադրության ոլորտում փորձառու տեխնոլոգի, ով միանալու է արտադրական լաբորատորիայի թիմին և պատասխանատու է լինելու տեխնիկական պրոցեսի ճշգրիտ իրականացման, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի շրջանառության համար:

Պարտականություններ

  • Օգտագործվող հումքի համապատասխանություն ընթացիկ հումքի սպեցիֆիկացիաներին և նորմատիվ փաստաթղթերին:
  • Ռեցեպտուրաների ադապտացում արտադրության համար
  • Արտադրության ապահովում համաձայն հաստատված տեխնիկական պայմանների
  • Արտադրանքի համապատասխանության ապահովում Եվրասիական մաքսային միության կանոնակարգերի
  • Տեխնոլոգիական պրոցեսների օպտիմիզացիա, (Էներգոռեսուրսների և այլ կորուստների նվազեցում)
  • Տեխնոլոգիական պրոցեսում օգտագործվող մեթոդների որակավորում և ճշգրտում
  • Հաշվետվությունների պատրաստում, ոչ տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում առաջացման պատճառների ուսումնասիրություն
  • Հետևել սննդի անվտանգության սահմանված նորմերին և անհամապատասխանության դեպքում տեղեկացնել Ընկերության սննդի անվտանգության թիմի ղեկավարին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում,
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
  • Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն
  • Անհատական աշխատանքի և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի ունակություն
  • Վերլուծական հմտություններ
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office փաթեթի իմացություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) նշված էլ հասցեին:

Spread the word! Share this job on social media