
Տեսահսկման օպերատոր
Flash Security
Նկարագրություն
«Ֆ սեքյուրիթի» ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեսահսկման օպերատորների, ովքեր իրականացնելու են համապատասխան տարածքների անվտանգության պահպանման ուղղությամբ աշխատանքներ։
Պարտականություններ
- Դիտարկել համապատասխան օբյեկտների կամ տարածքների տեսահսկումը,
- Արձանագրել կարգապահական խախտումներ,
- Իրականացնել արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողություններ,
- Կազմել հաշվետվություններ։
Պահանջներ
- Անվտանգության կանոնների ընդհանուր իմացությունը,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- MC Office փաթեթի իմացություն։
Հավելյալ նշումներ
Դիմել կարող են մինչև 25 տարեկան անձիք։
«Ֆ Սեքյուրիթի» ընկերությունը հիմնադրվել է 2022թ․-ին և ունի 100-ից ավել աշխատակից: Այն լայնամաշտաբ անվտանգության ծառայություն է ողջ ՀՀ տարածքում, որն իր տեխնիկական հագեցվածությամբ և մարդկային ռեսուրսների կապիտալով Հայաստանում առաջատարների թվում է։ Ընկերությունն ստացել է ISO:18788 պահնորդական գործունեության միջազգային ստանդարտի սերտիֆիկատ։ Մեր փորձառու թիմն ու առաջատար տեխնոլոգիաները ապահովում են շուրջօրյա անխափան վերահսկողություն, օպերատիվ արձագանք և գույքի ու մարդկանց հուսալի պաշտպանություն։