Տեսահսկման օպերատոր
SAS FOOD COURT
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում իգական սեռի տեսահսկման մասնագետների՝ «ՍԱՍ ՖՈՒԴ» կորտում աշխատելու համար:
Պարտականություններ
- Հետևել տեսախցիկներին։
- Ընկերության տարածքների, աշխատակիցների աշխատանքային գործընթացի տեսահսկում։
- Արձանագրել և ներկայացնել աշխատանքային խախտումները։
- Հետևել սպասրկման նորմերի պահպանմանը
- Վերահսկել աշխատակազմի աշխատանքը
Պահանջներ
- Տեսահսկման օպերատորի աշխատանքայի փորձ
- Սպասարկման ոլորտի կանոնների իմացություն,ներքին կանոնկարգի տիրապետում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Գաղտնիության պահպանում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` հնգորյա, ժամեր` 09:00-ից -18:00:
Գործելու է նաև հավելավճարի համակարգը։
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել նկարով ինքնակենսագրական: Հարցերի դեպքում զանգահարել 093525922 հեռախոսահամարով։
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: