Տեսահսկման և ներքին մոնիթորինգի մասնագետ
Zigzag
Նկարագրություն
<<Զիգզագ>> ընկերությունը փնտրում է պատասխանատու և ուշադիր Տեսահսկման և մոնիթորինգի մասնագետի, որը կկատարի տեսահսկման համակարգերի մշտադիտարկում և կնպաստի վաճառասրահներում անվտանգության ապահովմանը։
Պարտականություններ
-
Վաճառասրահներում տեղադրված տեսահսկման համակարգերի շարունակական մոնիթորինգ
-
Տեսախցիկների միջոցով կասկածելի կամ ոչ ստանդարտ իրավիճակների բացահայտում վաճառասրահներում
-
Վաճառասրահներում անվտանգության խախտումների կանխարգելում և վերահսկում
-
Արտակարգ կամ խախտումների դեպքում արագ արձագանքում և համապատասխան ծառայությունների իրազեկում
-
Դեպքերի գրանցում և հաշվետվությունների կազմում
-
Տեսագրությունների որոնում, պահպանում և անհրաժեշտության դեպքում փոխանցում
-
Ներքին անվտանգության կանոնների և ընթացակարգերի պահպանում
-
Անհրաժեշտության դեպքում այցելություններ կազմակերպության վաճառասրահներ՝ անվտանգության ապահովման և իրավիճակի տեղում գնահատման նպատակով
Պահանջներ
-
Տեսահսկման, մոնիթորինգի կամ անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
-
Ուշադրություն մանրուքներին, վերլուծական մտածողություն
-
Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր զգացում
-
Համակարգչային հիմնական գիտելիքներ
-
Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Հասցե՝ Հյուսիսային պողոտա 1
Աշխատանքային ժամեր՝ 10։00-16։00, 16։00-22։00
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM