
Տենդերների մասնագետ
M Շին
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում տենդերների մասնագետի՝ ով զբաղվելու է տեղականշուկայում իրականացվող տենդերների մասնակցության կազմակերպմամբ և բանակցություններով։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն և ոլորտին առնչվող տենդերների որոնում,
- Տենդերային գործընթացների համակարգում, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցում,
- Հայտարարված տենդերներին պատշաճ մասնակցության ապահովում, մրցույթի հայտերի կազմում,
- Անհրաժեշտ փաստաթղթավորման իրականացում ՝ դիմումների, հաշվետվությունների մշակում,
- Ըստ անհրաժեշտության տենդերների կազմակերպիչների հետ հետադարձ կապի և հանդիպումների միջոցով ընթացակարգերի ճշգրտում, հավելյալ տեղեկատվության հավաքագրում, բանակցությունների վարում,
- Պետական գնումների ոլորտի մշտական ուսումնասիրություն։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթություն,
- Ոլորտին առնչվող՝ Տենդերների համակարգման 3 և ավել տարվա,
- Աշխատանքային փորձ,
- Տենդերների ընթացակարգերի վերաբերյալ նորմատիվաիրավական ակտերի և օրենսդրության իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն,
- Ռուսերեն և Անգլերեն լեզուների լավ տիրապետում,
- Պատասխանատվության և պարտաճանաչության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 10։00-18։00:
Աշխատավայրը՝ Աջափնյակ թաղամաս, Շիրազի 20/2
Շինանյութի մանրամեծածախ վաճառք
✅լայն տեսականի
✅մատչելի գներ
✅անտոկոս ապառիկ