Տեղադրման բաժնի ղեկավար
AM Group
Նկարագրություն
Էյ Էմ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տեղադրման բաժնի ղեկավարի, ով իրականացնելու և համակարգելու է Ընկերության տեղադրման բաժնի աշխատանքներն ու աշխատանքային խմբերը։
Ի՞նչ ենք ակնկալում մեր ղեկավարից
- Ընկերության կողմից պատրաստի արտադրանքի տեղադրման աշխատանքների կազմակերպում հաճախորդների մոտ
- Տեղադրման աշխատանքային խմբերի համակարգում
- Տեղադրման համար անհրաժեշտ արագամաշ և ոչ արագամաշ առարկաների՝ պահեստից դուրս գրման կարիքի բացահայտում
- Պահեստից դուրս գրման համար անհրաժեշտ առարկաների ելքի կազմակերպում
- Նոր ստացված տեղադրման պատվերների պլանավորում և հաշվառում Bitrix համակարգում
- Տեղափոխման բեռնագրերի կազմում
- Տեղափոխման հանձնման-ընդունման փաթեթի կազմում
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում Ընկերության հիմնադիր անդամներին ու տնօրինությանը
- Պաշտոնից բխող այլ պարտականությունների իրականացում
Ի՞նչ որակներ ենք պահանջում
- 1 և ավելի տարվա աշխատանքային փորձ արտադրության ոլորտում
- Աշխատանքների և աշխատանքային խմբերի համակարգման փորձ
- MS office (Word, Excel) ծրագրի իմացություն, քանի որ վերջինս հանդիսանում է հիմնական աշխատանքային գործիքներից մեկը
- 1C ծրագրային համակարգի իմացություն - ծրագիրը ընկերության հիմնական աշխատանքային գործիքներից է
- Bitrix ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն, սակայն մենք պատրաստակամ ենք ուսուցանել մեր թիմակցին
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն - մենք կարևորում ենք արդյունավետ հաղորդակցությունը որպես բիզնեսի զարգացման նախապայման
- ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
Հավելյալ նշումներ
Պարտադիր փորձաշրջան(վճարվող)՝ 1-2 ամիս
- Աշխ. գրաֆիկ` 6-օրյա
- Աշխ. ժամեր` 09։00-18:00
- Աշխատավարձը` գործարքային և պատվերների վրա հիմնված կատարողականներով
- Հասցե՝ ք․ Երևան, Արտաշեսյան 102
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։