
Սու-շեֆ խոհարար
Stellar Group LLC
Նկարագրություն
Ստելլար հյուրանոցների ցանցին անհրաժեշտ է սու-շեֆ խոհարար:
Պարտականություններ
- Համակարգել պատասխանատվության տակ գտնվող խոհարարների աշխատանքը
- Պատրաստել շեֆ խոհարարի կողմից նախօրոք պլանավորված անհրաժեշտ քանակությամբ կերակրատեսակներ
- Ընդունել և ժամանակին իրականացնել ընթացիկ պատվերները՝ համակարգելով պատրաստման ընթացքը
- Ստուգել օգտագործվող մթերքի և պատրաստվող ուտեստների որակը, իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորումը
- Պատասխանատու լինել ուտեստների բաղադրատոմսերի և պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար։
Պահանջներ
- Ղեկավարման փորձը կդիտվի որպես առավելություն
- Համի զգացողություն
- Ստեղծարար մոտեցում ուտեստների պատրաստման և մատուցման մեջ
- Պատասխանատվության բարձր զգացում
- նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` 12 ժամյա
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՌԴ Կրասնոդարի և հարակից քաղաքներում, ԱՊՀ երկրներում և ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: