
ՍՊԱ-ի և ընդունարանի պատասխանատու
Reebok Sports Club Armenia
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
4/21/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Reebok սպորտային ակումբը հանդիսանալով տարածաշրջանի նորարարական տեխնիկայով հագեցած սպորտային ակումբներից մեկը ընդլայնվում է և իր թիմ է հրավիրում ՍՊԱ-ի և ընդունարանի պատասխանատուի։
- ակումբի ընդունարանի և ՍՊԱ-ի աշխատակիցների գրաֆիկների կազմում և աշխատանքի համակարգում,
- ակումբի հաճախորդների դիմավորում, կարիքների բացահայտում, համապատասխան մասնագետի ներգրավում,
- հաճախորդներին ՍՊԱ-ի ապրանքատեսականու և ծառայությունների հետ ծանոթացում և վաճառքի իրականացում,
- հաճախորդների համապատասխան միջակայքում գրանցում,
- անհրաժեշտության դեպքում առաջին մարզումների դեպքում ուղեկցում, ակումբի կանոնների մասին տեղեկատվության ներկայացում,
- ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների հատկությունների, առանձնահատկությունների ու առավելությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- ՍՊԱ-ի կորպորատիվ վաճառքների խթանման ուղղությամբ համապատասխան գործունեության իրականացում,
- զանգերին և էլեկտրոնային նամակներին արագ արձագանքում։
Պահանջվող հմտություններ և որակավորում՝
- հայերեն ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- համակարգչային գիտելիքիների տիրապետում,
- MS Office փաթեթի լավ իմացություն,
- 1C ծրագրի և CRM-ի հետ աշխատելու զարգացած հմտություններ,
- վաճառքի հմտություններ,
- թիմում աշխատելու ունակություն։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։