Սննդի որակի վերահսկման մասնագետ
Mr. GYROS
Նկարագրություն
Կազմակերպության ընդլայնման հետ կապված Մր. ԳԻՐՈՍ ընկերությունը աշխատանքի է հրավիրում սննդի որակի վերահսկման մասնագետների։
Պարտականություններ
- Ստացվող հումքի, արտադրված մթերքի ամենօրյա ստուգում՝ օրգանոլեպտիկ և մանրէաբանական
- Հումքի և արտադրանքի համար նորմատիվային ակտերի կազմում, տեխնոլոգիական վերլուծությունների իրականացում
- Արտադրական գործընթացների վերահսկողություն, խոտան ապրանքների և/կամ արտադրանքի վերահսկողություն, համապատասխան հաշվետվությունների վարում
- Արտադրական գործընթացների օպտիմալացմանն ուղղված սխեմաների մշակում, օգտագործվող հումքի որակական հատկանիշների ստուգում, վերամշակման մեխանիզմների մշակում և ներդրում
- Նոր արտադրատեսակների տեխնոլոգիական գործընթացների կազմակերպում, վերահսկողական մեթոդների մշակում և իրականացում
- Անձնակազմին սննդի որակի վերահսկման մեթոդների, մեխանիզմների և սխեմաների մասին թրեյնինգների տրամադրում
- Գործառույթներից բխող ուսումնասիրությունների իրականացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (սննդի ոլորտի տեխնոլոգ)
- Աշխատանքային փորձ սննդի արտադրության ոլորտում
- Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
- Ղեկավարման հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, ներկայացման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն։
Դիմելու ընթացակարգը:
Մեր թիմին միանալու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:
Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: