Get our free app. It won't take up space on your device

SMM Specialist

СТР Армения

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/20/2022

Work experience: Mid level

Նկարագրություն

СТР Армения ընկերությունը զբաղվում է վառելիքի զեղչային քարտերի տրամադրմամբ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ՝ իրավաբանական։ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կրեատիվ SMM մասնագետի, ով կմիանա ընկերության Կոմերցիոն և Բիզնեսի Զարգացման բաժնին։

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերություն սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակում՝ ինտեգրված կերպով աշխատելով Մարքեթինգի մենեջերի հետ
  • Ապահովել ընկերության բրենդի ճանաչելությունն ու տարածվածությունը՝ օգտագործելով SMM-ի գործիքները
  • Ապահովել ընկերության ներկայացվածությունն ու ակտիվությունը սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում (Facebook, Instagram, LinkedIn)
  • Թիրախավորված գովազդների ստեղծում և կառավարում
  • Հաղորդակցում օգտատերերի հետ, կարիքների վերհանում և անհրաժեշտության դեպքում համապատասխան բարելավումների իրականացում
  • Սոցիալական հարթակներում օգտատերերի կողմից տրված հարցերին պատասխանի ապահովում և ըստ անհրաժեշտության ուղղորդում դեպի այլ ստորաբաժանումներ
  • Ֆիքսված հաճախականությամբ իրականացված աշխատանքների, արդյունքների մասին հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին
  • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես SMM մասնագետ
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում
  • Գովազդային արշավներ նախաձեռնելու և կառավարելու ունակություն
  • Բյուջեի վերահսկողություն
  • Թվային մարքեթինգի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - ուրբաթ, 09։00 - 18։00

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնը, որի համար դիմում եք։

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

[email protected]
SHARE: