Get our free app. It won't take up space on your device

SMM մենեջեր

LOGOS EXPO Center

Industry: Marketing, Advertising, PR
Deadline: 6/2/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 180,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Open to international applicants
Job posting has expired

LOGOS EXPO Center ընկերությունն փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:

Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված
բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:

Սոցիալական մեդիայի մասնագետի հիմնական պարտականությունները ներառում են.

  • Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram, LinkedIn և այլ),

  • Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,

  • Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։


Այլ պարտականություններ

  • Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,

  • Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,

  • Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,

  • Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը,

  • Վերլուծության արդյունքում հաստատել լավագույն օրերը և ժամերը գովազդի համար,

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Համապատասխան ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,

  • Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,

  • Facebook Business Manager, Instagram for Business, LinkedIn Business, Google Analytics և Google Ads գործիքների իմացույթունը կդիտվի որպես առավելություն,

  • Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,

  • Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն:


Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն ու ժամերը․ երկ․-ուրբաթ՝ 10:00 – 18:00:

Սիրով կսպասենք Ձեր ռեզյումեին, եթե կարծում եք, որ համապատասխանում եք նշված պահանջներին։

Հայտնվի՛ր իրադարձությունների կենտրոնում

Լավագույն մաղթանքներով՝ LOGOS EXPO Center

Spread the word! Share this job on social media