
SMM մասնագետ
Դարոյնք ՍՊԸ
Industry:
Marketing, Advertising, PR
Deadline:
12/15/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Senior
Նկարագրություն
Կազմակերպությունը փնտրում է ակտիվ ու ստեղծագործական միտք ունեցող SMM մասնագետի:
Մասնագետը պետք է լավ պատկերացում ունենա, թե ինչպե՞ս է աշխատում յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակ, և ինչպե՞ս օպտիմիզացնել ներկայացված բովանդակությունը, որպեսզի այն ստեղծի բարձր ներգրավվածություն:
Սոցիալական մեդիայի մասնագետի հիմնական պարտականությունները ներառում են.
- Ընկերության սոցիալական մեդիայի հարթակների վարում ՝ ամենօրյա գրաֆիկով (Facebook, Instagram, LinkedIn և այլ),
- Սոցիալական մեդիայի ռազմավարության կառուցում և իրականացում՝ մրցակիցների և լսարանի հետազոտության միջոցով,
- Յուրաքանչյուր սոցիալական մեդիայի հարթակում ընկերության էջերի օպտիմիզացում, նոր միտումների հետևում և նոր գաղափարների ու մոտեցումների առաջարկում։
Պարտականություններ
- Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
- Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,
- Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
- Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը,
- Վերլուծության արդյունքում հաստատել լավագույն օրերը և ժամերը գովազդի համար,
- Համագործակցել այլ բաժինների՝ ընկերության հեղինակությունը պահպանելու, հիմնական «խաղացողներին» բացահայտելու և գործողությունները որակյալ համակարգելու նպատակով։
Պահանջներ
- Համապատասխան ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
- Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման և խորհրդատվության հմտություններ,
- Facebook Business Manager, Instagram for Business, LinkedIn Business գործիքների իմացությունը պարտադիր է,
- Google Analytics և Google Ads գործիքների իմացույթունը կդիտվի որպես առավելություն,
- Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն:
How to apply?