
Շուկայի զարգացման պատասխանատու (ՎԱՅՈՑ ՁՈՐ)
Bacon Product LLC
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուի՝ միանալու վաճառքի պրոֆեսիոնալ թիմին:
Պարտականություններ
-
Կազմակերպել ընկերության արտադրատեսակների վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝
- Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
- Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը։
-
Կատարողականի առաջին նպատակն է` Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում՝
- Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
- Վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
- Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
- Իրականացնել գնի վերահսկում
- Պահպանել տեխնիկական միջոցներով աշխատանքի անխափան իրականացման գործընթացը։
-
Կատարողականի երկրորդ նպատակն է` Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝
- Կազմակերպել վաճառակետում գովազդակիրների տեղադրման գործընթացը,
- Հետևել գովազդակիրների արտաքին տեսքի պահպանմանը,
- Իրականացնել ակցիաների կազմակերպում,
- Կազմակերպել համտեսներ,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
- Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
- Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
- Առաջնորդվել ընկերության արժեքներով և տարածել դրանք։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում,
- 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Համառություն,
- Նպատակասլացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սեփական մեքենայի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: