Շուկայի զարգացման պատասխանատու (ք․ Վանաձոր)
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Նկարագրություն
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատու ք․Վանաձորում: Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:
Պարտականություններ
-
Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ:
-
Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
-
Ապահովել շուկայում Ընկերության բոլոր բրենդերի ճիշտ, որակով և մաքսիմալ շատ ցուցադրություն՝ Ընկերության ստանդարտներին համապատասխան:
-
Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ և հարաբերություններ:
-
Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և մշտապես ավելացնել այն:
-
Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
-
Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն,
-
Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
-
Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
-
Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
-
Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
-
Բարձր պատասխանատվության զգացում,
-
Ազնվություն և պարտաճանաչություն,
-
Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
-
Թիմում աշխատելու ունակություն,
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
-
Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
Jermuk International Pepsi-Cola Bottler represents PepsiCo International on the Armenian market operating the modernized factory with the production of carbonated soft drink brands: Pepsi, 7up, and Mirinda. Besides, the Company is representing PepsiCo's range of snack products with Lay’s, Doritos, Cheetos, and X-team brands, as well as such juice brands as J7.
In addition, the company has its own lemonade brand Frutteto, and energizer brand Max Power, as well as a new product -Iced coffee Maxx
Our mission is to provide our customers with high quality, value, fair price, and convenience, our employees with a safe and rewarding environment enabling career and financial growth, and our stakeholders with the continued growth and profitability of the Company.