Նկարագրություն
«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն փնտրում է Շուկայի Զարգացման Պատասխանատու (պրեսելլեր), ով իրականացնելու է պատվերների կազմում, նպաստելու է ընկերության արտադրանքի վաճառքների խթանման, կազմակերպման գործընթացին:
Պարտականություններ
- իրականացնել Ընկերության արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքների կազմակերպում,
- առկա և նոր հաճախորդների հետ պայմանավորվածության ձեռքբերում, նոր վաճառակետերի ավելացում,
- պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում,
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
- հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- վաճառակետերում Ընկերության արտադրանքի պատշաճ ներկայացվածության ապահովում /հետևել վաճառակետերում ապրանքատեսականու առկայությանը, (դասավորվածությանը, գնապիտակների առկայությանն ու տեսանելիությանը),
- վաճառակետերի պարբերաբար այց,
- սպառողների կողմից արտադրանքի նկատմամբ բողոքների, պահանջների ուսումնասիրություն,
- վաճառքների վրա ազդող գործոնների, վաճառքների աճի ու նվազման պատճառների ուսումնասիրություն:
Պահանջներ
- հաղորդակցման հմտություններ, մարդկանց ներգրավելու և փոխազդելու ունակություն,
- առնվազն 3 տարի աշխատանքային փորձը պարտադիր է,
- տարիքային սահմանափակում մինչև 35,
- անձնական մեքենայի առկայություն /վարորդական իրավունք/,
- կարգապահություն, պատասխանատվության զգացում,
- սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- թիմային և անհատական աշխատելու ունակություն,
- բարձրագույն կրթությունը և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Շիրակի 43:
Աշխատանքային 6 -օրյա գրաֆիկ: