Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

MTK CJSC

Industry: Sales, Business Development
Deadline: 3/16/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«ՄՏԿ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուների (շինանյութի վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։

Պարտականություններ

  • Շուկայի վերլուծություն,
  • Գնային առաջարկների կազմում,
  • Ապրանքների ներկայացում և վաճառք,
  • Ապրանքների վաճառքի խթանման ապահովում,
  • Նոր գործընկերների ներգրավում,
  • Պատվերի ընդունում,
  • Վաճառքների և համագործակցությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ (շինանյութի վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Վարորդական իրավունք (սեփական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է),
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office),
  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություններ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Հարաբերություններ հաստատելու ունակություն,
  • Խնդիրներ լուծելու կարողություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Ընկերությունը հոգում է մեքենայի վառելիքի ծախսերը։

«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

Company օverview
address
Address
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, № 24 տրասնպորտային ձեռնարկություն
address
Number of employees
16-50
website
Website
Phone
Phone
095057107

«ՄՏԿ» Ընկերությունը մասնագիտացված է սարքավորումների, ապրանքների ներմուծման, արտադրության և արտահանման որոլտներում։

«ՄՏԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին և հանդիսանում է գազի սարքավորումներ արտադրող և ներկրող խոշորագույն ընկերություններից մեկը ՀՀ-ում։

Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներով համալրված հաշվիչների արտադրությունը, հաշվիչ հանգույցով պահարանային գազակարգավորիչ կետերի արտադրությունը, ցածր, միջին և բարձր ճնշման արդյունաբերական գազի սարքավորումների ներմուծումն ու արտահանումը։

Ընկերությունը հավատարմագրված է մասնագիտացված կազմակերպությունների և անհատների չափման միջոցների (ճնշման և ջերմաստիճանի) տրամաչափարկաման ոլորտում: Տրամադրում է տրամաչափարկաման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան չափման միջոցների տրամաչափարկման ծառայություններ։

Ընկերությունն ունի գազի հաշվիչների, գազի ձայնաազդանշանային սարքերի և գազի ճնշման կարգավորիչների կարգաբերման, ստուգման և վերանորոգման մասնագիտացված լաբորատորիա։

Ընկերությունը մշտապես ընդլայնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին և հանդիսանում է մի շարք առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը։

Ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ներառում են՝

• գազի հաշվիչներ՝ դիաֆրագմավոր, տուրբինային, ռոտացիոն,

• գազի ծավալի էլեկտրոնային ճշտիչներ,

• գազի ճնշման կարգավորիչներ (ցածր, միջին և բարձր ճնշում),

• այրիչներ և կաթսաներ,

• գազի փականներ,

• գազի զտիչներ և գազի մաքրման այլ սարքավորումներ,

• գազաբաշխման կետեր, ագրեգատներ, կայաններ,

• գազի ձայնաազդանշանային սարքեր,

• զոդման էլեկտրոդներ,

• կալցիումի կարբիդ։

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝

• ճնշման տվիչների, ճնշաչափերի և ջերմաստիճանի տվիչների տրամաչափարկում` տրամաչափարկման վկայականի տրամադրմամբ,

• գազի հաշվիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ճնշման կարգավորիչների կարգաբերում և նորոգում,

• գազի ձայնանաազդանշանային սարքերի կարգաբերում և նորոգում։

Աշխատանքներն իրականացվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից՝ օգտագործելով վերջին սերնդի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներ, որոնք ապահովում են պատվերի կատարման առավելագույն արագություն և մրցունակ գներ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
13th salary
13th salary
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media