
Շուկայի զարգացման պատասխանատու
SNACKARM LLC
Նկարագրություն
«ՍՆԵԿԱՐՄ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում աշխույժ, ներկայացուցչական և վաճառքի հմտություններին տիրապետող, հաղորդակցման բարձր ունակություններով օժտված անձանց Շուկայի Զարգացման Պատասխանատուի թափուր հաստիքի համար, ովքեր արդյունավետ կհամագործակցեն Ընկերության հաճախորդների հետ:
Պարտականություններ
- Հաստատել և պահպանել վաճառակետերի հետ գործարար հարաբերություններ
- Նոր վաճառակետերի ներգրավում, բանակցությունների վարում,
- Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
- Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն
- Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն
- Վաճառքի քանակի և կրեդիտների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում
- Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի հմտություններ
- Ուղղվածություն դեպի հաճախորդ
- Ներկայացման հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ
- Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ
- Վարորդական իրավունք
- Սեփական մեքենայի առկայություն
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտարկվի որպես առավելություն: