
Շուկայի զարգացման պատասխանատու
Goldshin
Գոլդշին ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատու:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Իրականացնել ապրանքատեսականու վաճառք ըստ տարածաշրջանի համապատասխան վաճառակետերում,
- Իրականացնել նոր հաճախորդների ներգրավում,կազմակերպել ակտիվ վաճառք,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Անհրաժեշտ հմտություններն են՝
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու փորձ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ճկուն մտածելակերպ և արագ կողմնորոշում,
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Ազնվություն և պատասխանատվություն:
Դիմելու ընթացակարգ
Դիմելու համար ինքնակենսագրականը ուղարկել Էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ տեղեկատվություն.
Աշխատանքային գրաֆիկ՝ երկ.- ուրբ. 09:00-18:00, շաբաթ՝ 09:0016:00,
Աշխատավարձը՝ գործարքային / տոկոսներ + բոնուսներ վաճառքից/, /ֆիքս.270.000+բոնուսներ/
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է:
Ընկերությունը տրամադրում է մեքենայի վառելիքի և մաշվածության ծախսերը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: