Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու / Վաճառքի մենեջեր

ՄԻԿԱՐՏ ՍՊԸ

Industry: Sales, Business Development
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 400,000-700,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու շուկայի զարգացման պատասխանատուի։

Պարտականություններ

  • Վաճառքների զարգացման և խթանման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
  • Ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման ապահովում,
  • Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
  • Համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
  • Սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:

Պահանջներ

  • վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • անձնական ավտոմեքենա
  • վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
  • արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
  • գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
  • թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին:

Company օverview
address
Address
Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն
Phone
Phone
+37494541303
Միկարտ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Զբաղվում է շինարարական ներկերի և սոսինձների արտադրությամբ, միջսենյակային դռների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:
See more

Spread the word! Share this job on social media