
Շուկայի Զարգացման Պատասխանատու
Barsis LLC
Industry:
Sales, Business Development
Deadline:
12/15/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
starting from 450,000 ֏
Աշխատանքի նկարագրություն
«Բարսիս» ՍՊ Ընկերության Լորեալ մեծածախ վաճառքի բաժինը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման առևտրային գործակալի՝ սեփական ավտոմեքենայով և պարտադիր՝ փորձով:
Աշխատանքի պարտականություններ
- Ուսումնասիրել պահանջվող բնագավառի շուկան
- Կանոնավոր կերպով այցելել հատկացված տարածքի առևտրային կետերը
- Հետևել առևտրային կետերում տեղադրված «Բարսիս» ՍՊ ընկերությանը պատկանող ապրանքատեսականու պատշաճ արտաքին տեսքին
- Նպաստել առևտրային կետերում տեղադրված «Բարսիս» ՍՊ Ընկերությանը պատկանող ապրանքատեսականու լավագույն կերպով ցուցադրմանը և վաճառքին
- Վաճառքի կետերում ապրանքատեսականու պատվերների ընդունում
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի ապահովում
- Ապրանքների օպտիմալ մնացորդի ճիշտ հաշվարկ
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում 1-5 տարի
- Սեփական ավտոմեքենայի առկայություն և վարորդական իրավունք
Պահանջվող Հմտություններ
- Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման հմտություններ
- Պլանավորման, վերահսկման հմտություններ
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- Թիմային աշխատանքի ունակություն
- Անալիտիկ և ստրատեգիական մտածելակերպ, ժամանակի կառավարման հմտություն
- Բանակցություններ վարելու, ներկայացնելու և կապեր հաստատելու գերազանց հմտություն
Լրացուցիչ տեղեկություններ:
Աշխատավարձը` բարձր, մրցակցային
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին։
How to apply?