Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

Eldorado Armenia

Industry: Sales, Business Development
Deadline: 11/2/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Էլդորադո»-ն աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի, ով միանալով Ընկերության արհեստավարժ թիմին կապահովի Ընկերության ընդլայնումը միջազգային շուկայում։

Պարտականություններ

  • Ուսումնասիրել միջազգային շուկայի պահանջարկը առանձին ապրանքատեսակների մասով՝ վերլուծելով զարգացման և ընդլայնման հնարավորությունները։
  • Բացահայտել պահանջվող ապրանքների ձեռքբերման հնարավոր աղբյուրները։
  • Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ և ստանալ հաստատում միջազգային շուկայի զարգացման հստակ քայլերի մասով։
  • Ապահովել արդյունավետ բանակցություններ պոտենցիալ մատակարարների և գնորդների հետ։
  • Կառուցել կայուն գործընկերային հարաբերություններ մատակարարների և գնորդների հետ՝ նպատակ ունենալով ապահովել վաճառքի կայուն աճը։
  • Ապահովել Գործընկերների հետ գործարքների փաստաթղթավորումը՝ համագործակցելով Ընկերության թիմի համապատասխան մասնագետների հետ։
  • Վարել համապատասխան հաշվետվություններ բանակցությունների, գնումների և վաճառքների մասով՝ ապրանքատեսակների, գների, ծավալների և այլ առնչվող լիարժեք տեղեկատվությամբ։
  • Ուսումնասիրել և Ընկերության ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ առկա խնդիրների/գործընկերների բողոքների, դրանց հետ կապված ռիսկերի և հնարավոր լուծումների մասով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ գնումների և վաճառքի ոլորտում
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Փաստաթղթերի հետ համակարգված աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սթրեսակայունություն, կոնֆլիկտների կառավարման ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, երկուշաբթիից-շաբաթ
Շաբաթ օրը՝ կրճատ աշխատանքային օր

Մեր Ընկերության առավելությունները՝

  • Գերազանց և արհեստավարժ թիմ,
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում։

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր
ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Spread the word! Share this job on social media