
Շուկայի զարգացման Վաճառքի Մասնագետ
NewPlast CJSC
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է շուկայի զարգացման Վաճառքի Մասնագետ։
Պարտականություններ
- Շուկայում ապրանքի ներկայացում, վաճառքի խթանում,
- Հանդիպումների նախաձեռնում, պայմանավորվածությունների ձեռք բերում,
- Ստուգայցերի կազմակերպում,
- Տվյալների գրանցում,
- Վաճառքի հետ կապված այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն պարտադիր է,
- Վաճառքի հմտությունների տիրապետում,
- Վարորդական վկայականի ու մեքենայի առկայությունը պարտադիր է,
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ /Excel, Word/,
- Բարձր ինտելեկտի առկայություն, գրագիտություն,
- Աշխատանքային փորձ պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Բոլոր ցանկացողները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները:
NEWPLAST ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Իսկ արդեն 2007թ., առաջինը Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը:NEWPLAST ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ, որոնք նախատեսված են ամենատարբեր աշխատանքների իրականացման համար.NEWPLAST ընկերությունը 2011թ. ստեղծեց ևս մեկ ընկերություն (GRP Systems), որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար: