Նկարագրություն
Յուքոմ Ընկերությունը փնտրում է աշխատակցի, ով իրականացնելու է գրասենյակի շինարարական, էլեկտրամոնտաժման, կոսմետիկ վերանորոգման և սպասարկման աշխատանքներ։
Պարտականություններ
- Կատարել էլեկտրամոնտաժման աշխատանքներ. (վարդակների, լամպերի տեղադրում և, անհրաժեշտության դեպքում, որոշ ձևափոխությունների իրականացում),
- Կատարել միջսենյակային պատերի ձևափոխություն․ (օր․ գիպսակարտոնով)
- Անհրաժեշտության դեպքում կատարել կահույքի վերանորոգման աշխատանքներ․ (օր․ անիվների, ծխնիների, երեսպատման փոխարինում և այլն.),
- Կատարել դռների վերանորոգում կամ փականների փոխարիում,
- Կատարել կոսմետիկ վերանորոգման աշխատանքեր․ (օր․ պատերի ու առաստաղի սվաղ, հարթեցում, ներկել),
- Կատարել հատակի նորոգում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, սալիկների փոխարինում,
- Տեղադրել կամ փոխարինել սանտեխնիկան,
- Տեղադրել օդափոխության համակարգեր,
- Կատարել չափագրման աշխատանքներ։
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Աշխատանքային փորձ, (ցանկալի է նախագծերի և նախահաշիվների կազմման)
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Երևանում և մարզերում աշխատելու պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Կարող եք դիմել՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին, ինչպես նաև նամակի միջոցով: