Get our free app. It won't take up space on your device

Շեֆ խոհարար Երևանի Յասամանում

Pi Hospitality

Industry: Restaurants, Food Services
Deadline: 11/22/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Երևանի Յասաման Ռեստորանն աշխատանքի է հրավիրում փորձառու և պրոֆեսիոնալ Շեֆ Խոհարարի։

Պարտականություններ

  • Տիրապետել մենյուում ներառված բոլոր ուտեստների պատրաստման եղանակներին,
  • Տիրապետել բոլոր տեսակի մթերքների պահպանման և մշակման եղանակներին,
  • Կարողանալ աշխատել մանղալի, գազօջախի, վառարանի և խոհանոցային այլ սարքավորումների հետ,
  • Կարողանալ աշխատել թիմում և կազմակերպել թիմային աշխատանքը,
  • Ընդունել և ժամանակին իրականացնել ընթացիկ պատվերները՝ համակարգելով պատրաստման ընթացքը,
  • Խոհանոցի անձնակազմին օժանդակել և վերահսկել ուտեստների նախատապատրաստման, պատրաստման, վերջնական ձևավորման ու մատուցման հարցում,
  • Հետևել և կատարել անմիջական ղեկավարի հրահանգները,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին մշակել ուտեստների բաղադրատոմսերի տեխնիկական քարտերը` ըստ մթերքների քանակության,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին գնահատել մթերքների պահանջների և գին-որակ հարաբերակցությունը,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին իրականացնել խոհանոցի անձնակազմի վերապատրաստում և ուսուցում, նոր տեխնիկաների ներկայացում,
  • Բրենդ-շեֆ խոհարարի և կրեատիվ շեֆ-խոհարարի հետ միասին մշտապես հետևել ռեստորանային ոլորտի նորամուծություններին և զարգացման միտումներին ու հանդես գալ նոր մենյուների մշակման առաջարկներով,
  • պաշտոնից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

  • Որպես գլխավոր խոհարար առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
  • Կրթություն խոհարարության ոլորտում
  • Ուտեստների մշակման և պատրաստման լավագույն փորձի տիրապետում
  • Ռեստորանի և խոհանոցի գործունեության սկզբունքների գերազանց իմացություն
  • Համակարգչային MS Excel ծրագրի նվազագույն իմացություն
  • Համի և հոտի զարգացած զգայարաններ
  • Մաքրասիրություն և արագաշարժություն
  • Պարտաճանաչություն
  • Հարցերի առաջնային և երկրորդային առաջնահերթության տարբերակման հմտություն
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հմտություն
  • Պարտականությունները ըստ աշխատակիցների պաշտոնների բաշխելու ունակություն
  • Կառավարման, կազմակերպչական և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակների հարթման ունակություն
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման հմտություններ
  • Ժամանակի կառավարման գերազանց ունակություն
  • Սթրեսակայունություն

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ինքնակենսագրականներն ուղարկել ստորև նշված էլ. հասցեին կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարին:

Company օverview
address
Address
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

See more

Spread the word! Share this job on social media