Սարքավորումների վաճառքի և սպասարկման համակարգող
Ucom
Նկարագրություն
Ucom-ի սարքավորումների վաճառքի և սպասարկման բաժնում փնտրում ենք սարքավորումների վաճառքի և սպասարկման համակարգողի։
Պարտականություններ
- Վաճառքի և սպասարկման կենտրոններ (ՎՍԿ) այցելություն (ամսական 6-8 անգամ),
- ՎՍԿ-ներում սարքավորումների, աքսեսուարների դասավորվածության ապահովում,
- ՎՍԿ-ներում Սարքավորումների, աքսեսուարների ցուցադրության վերահսկում համապատասխան ընկերության ստանդարտներին,
- Սարքավորումների գնապիտակների պատրաստում և ՎՍԿ-ներին տրամադրում, պրոմո-գնապիտակների պատվիրում և ՎՍԿ-ներին տրամադրման կազմակերպում,
- Սարքավորումների գնափոխությունների վերաբերյալ ՎՍԿ-ներին գրավոր տեղեկացում,
- Սարքավորումների ցուցադրության համար անհրաժեշտ պարագաների և անվտանգության համակարգերի պատվիրում,
- Սարքավորումների անվտանգության համակարգերի ՎՍԿ-ներ տեղափոխության / տեղադրման կազմակերպում,
- B2C և B2B վարչություններից Սարքավորումների վերաբերյալ հարցումներին պատասխանում (ապրանքների առկայության և գների մասին տեղեկատվության տրամադրում, ապրանքների տեղաշարժի կազմակերպում համապատասխան պահեստներ)։
Պարտականություններ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- MS Office ծրագրային փաթեթով (Word, Excel, Power Point, Outlook) աշխատելու հմտություններ,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արդյունավետ լուծման ունակություն։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։