
Ռեստորանի տնօրեն
Actual HR Partner
Industry:
Executive, Upper Management, Restaurants, Food Services
Deadline:
4/10/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
starting from 700,000 ֏
Work experience:
Senior
Նկարագրություն
Park Bridge Restaurant & Music Hub-ի համար փնտրում ենք նպատակասլաց, ստեղծագործ և փորձառու ռեստորանի տնօրեն, ով կկարողանա նպաստել ռեստորանի կոնցեպտի զարգացմանը՝ ներդնելով ժամանակակից գործիքակազմ և նորարարական մոտեցումներ։
Պարտականություններ
- Ռեստորանի նոր կոնցեպտի սահմանում և իրականացում՝ հաշվի առնելով շուկայի պահանջները,
- Սպասարկման նոր մոդելների մշակում և ներդրում, որոնք կբարձրացնեն հաճախորդների գոհունակությունը,
- Աշխատակազմի վերապատրաստում և զարգացման ծրագրերի կազմակերպում, ներառյալ առաջնորդության և սպասարկման հմտությունների բարելավումը
- Ռեստորանի բրենդի ամրապնդում՝ շուկայավարման ռազմավարությունների միջոցով,
- Ռեստորանի ամենօրյա գործունեության կազմակերպում և վերահսկում,
- Հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովում,
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և բյուջեի վերահսկում,
- Հաստիքից բխող այլ գործառույթների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- Ռեստորանի կառավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Ֆինանսական հաշվետվությունների հետ աշխատելու փորձ,
- Հաճախորդների հետ շփման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Թիմային աշխատանքի ունակություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։
Company օverview
Benefits
Annual salary review
Free foreign language courses
Corporate events
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Reward system
Trainings