Get our free app. It won't take up space on your device

Ռեստորանի մենեջեր

Pi Hospitality

Industry: Tourism, Hospitality, Restaurants, Food Services
Deadline: 8/1/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Description

«Syrovarnya» Երևանի ռեստորանն իր նորաբաց մասնաճյուղի համար աշխատանքի է հրավիրում ռեստորանի մենեջերների:

Responsibilities

  • Աշխատանքի ներկայանալ ժամանակին և բարձր տրամադրությամբ, մաքուր և ստանդարտներին համապատասխան հագուստով ու արտաքին տեսքով, խստորեն հետևել անձնական հիգիենայի պահպանմանը
  • Վերահսկել և բարելավել անձնակազմի ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարումը, գնահատել կատարողականը
  • Մասնակցել անձնակազմի մոտիվացիոն համակարգերի մշակմանը և կիրառմանը, առաջարկել և կազմակերպել թիմային ոգին բարձրացնող միջոցառումներ
  • Ապահովել կազմակերպության ներքին կարգապահական և անվտանգության կանոնների, մասնաճյուղի բացման և փակման գործընթացների, աշխատակիցների հագուստի և արտաքին տեսքի ստանդարտների պահպանումը ամբողջ անձնակազմի կողմից
  • Սրահի գոտիները բաշխել պատասխանատուների միջև, աշխատակիցներին հստակ ներկայացնել իրենց աշխատանքային պարտականությունները
  • Մասնաճյուղում ապահովել առողջ և դրական աշխատանքային մթնոլորտ, անձնակազմի հետ հարաբերություններում ցուցաբերել արդար վերաբերմունք
  • Անձնակազմին օրինակ ծառայել սեփական նվիրվածությամբ և պարտաճանաչությամբ
  • Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը, կանխարգելել կազմակերպության ներսում գողության դեպքերը
  • Լսել աշխատակիցների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել տնօրինությանը
  • Վերահսկել անձնակազմի հաճախումները, ժամային գրաֆիկներին համապատասխանությունը, հետևել աշխատակիցների ուշացումներին և կարգապահությանը
  • Լրացնել անձնակազմին վերաբերող անհրաժեշտ մատյանները
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել առաջարկներ անհրաժեշտ հաստիքային փոփոխությունների վերաբերյալ
  • Ազատվող աշխատակիցների հետ պահպանել հնարավորինս դրական հարաբերություններ
  • Մասնակցություն ցուցաբերել նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացին
  • Փոխարինել մասնաճյուղի գանձապահին վերջինիս բացակայության ընթացքում
  • Այցելել սոցիալական հարթակներում կազմակերպության էջեր, հետևել մեկնաբանություններին
  • Աշխատակիցներին տեղեկացնել ստոպ-լիստերի մասին
  • Իրականացնել մասնաճյուղի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառել տեղաշարժը, պարբերաբար իրականացնել գույքագրում
  • Ձեռնարկել մասնաճյուղի շահույթի ավելացմանն ուղղված միջոցառումներ
  • Յուրաքանչյուր հերթափոխից առաջ համոզվել մասնաճյուղում սարքավորումների շահագործման անվտանգության հարցում, սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել տնօրինությանը և չեզոքացնել վտանգը
  • Վերահսկել սննդի և խմիչքների անվտանգության, սանիտարական նորմերի պահպանման, պատրաստման և մատուցման համապատասխանությունը կազմակերպության ստանդարտներին
  • Վերահսկել սեղանի ձևավորման և սպասքադրման ստանդարտների պահպանումը, մաքրությունը և համապատասխան քանակի ապահովումը
  • Վերահսկել ամբողջ մասնաճյուղի մաքրությունը, թույլ չտալ աղբի և ավելորդ իրերի կուտակումներ
  • Վերահսկել բույսերի մաքրության և խնամքի գործընթացը
  • Վերահսկել մասնաճյուղում ջերմաստիճանի և լուսավորության համապատասխանությունը ստանդարտներին
  • Ձեռնարկել միջոցառումներ խոհանոցից սրահ եկող աղմուկի, հոտերի և ծխի բացառման ուղղությամբ
  • Կազմակերպել հյուրերի անձնական միջոցառումները, օգնել կազմել ճաշացանկ, վերահսկել միջոցառումների անցկացման ընթացքը
  • Անհրաժեշտության դեպքում անձամբ սպասարկել հյուրին
  • Ապահովել հյուրի հարմարավետությունը
  • Վերահսկել հյուրերի կողմից մոռացված իրերի ժամանակին վերադարձի գործընթացը

Requirements

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Սպասարկման ոլորտի միջազգային ընդունված ստանդարտների իմացություն
  • Համակարգչից օգտվելու կարողություն
  • Մաթեմատիկական հաշվարկներ կատարելու հմտություն
  • Անձնակազմի ղեկավարման հմտություններ
  • Պարտականությունները ըստ աշխատակիցների պաշտոնների բաշխելու ունակություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բանավոր և գրավոր գրագետ խոսք
  • Կազմակերպչական հմտություններ
  • Պարտաճանաչություն
  • Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն
  • Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Առաջնայինը երկրորդայինից տարբերելու հմտություն
  • Միաժամանակ մի քանի աշխատանքային գործառույթ իրականացնելու կարողություն
  • Հանձարարված առաջադրանքերի կատարման հանդեպ հետևողականություն
  • Պատրաստակամություն
  • Ուշադրություն մանրուքներին

Spread the word! Share this job on social media