Get our free app. It won't take up space on your device

Ռեստորանի մենեջեր

Bari Cafe & Restaurant

Industry: Restaurants, Food Services
Deadline: 12/11/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

«Բարի» սրճարան-ռեստորանն աշխատանքի է հրավիրում առաջնորդի հատկանիշներով օժտված մենեջերի:

Ձեր առաքելությունն է

  • Ապահովել Ընկերության ֆինանսական, կադրային և կոմերցիոն կառավարումը:
  • Երաշխավորելով հաճախորդների սպասարկման որակը՝ օպտիմալացնելով Ընկերության զարգացումն ու շահութաբերությունը:
  • Թիմում ստեղծել միևնույն նպատակին նվիրվելու ձգտում՝ բոլորին ներգրավելով մասնագիտական աճի և զարգացման նախագծերում։
  • «Վարակել» թիմակիցներին միասնականության ոգով և հաճախորդամետությամբ:
  • Ապահովել Ընկերության բնականոն աշխատանքը՝ սրահի կարգավորում, սեղանների ամրագրում, անձնակազմի հերթափոխի և տնտեսական հագեցվածության ապահովում, հաշվետվություններ, ինկասացիա:

Պրոֆիլի նկարագրություն

  • Առնվազն 3 տարվա փորձ նույն պաշտոնում կամ HoReCa ոլորտում:
  • Բարձրագույն կրթություն:
  • Iiko ծրագրի իմացություն:
  • Անգլերենի կամ ռուսերենի գերազանց իմացություն:
  • Ինքնազարգացման ձգտում և նախաձեռնողականություն:
  • Թիմային կայուն ոգի և ժամանակի կառավարման հմտություններ:

Ձեզ առաջարկվում է

  • Ժամանակակից, բարձր չափանիշներով հագեցած աշխատանքային պայմաններ:
  • Մրցունակ աշխատավարձ՝ հիմնված Ձեր ունեցած փորձի և գիտելիքների վրա:
  • Բոնուսային ճկուն համակարգ՝ առաջադրանքների կատարողականով պայմանավորված:
  • Մասնագիտական դինամիկ աճ: Արտասահմանյան փորձի ուսումնասիրում հեղինակային առցանց վճարովի հարթակներում:
  • Տարեկան փորձի փոխանակում հրավիրված մասնագետների հետ:
  • Մասնագիտական պարբերականների հասանելիություն։

Spread the word! Share this job on social media