
QR դրոշմավորման և E-Mark համակարգի մասնագետ
Premier Foods LLC
Նկարագրություն
Premier Foods ընկերությունը փնտրում է մասնագետի, ով պատասխանատու կլինի ապրանքների QR դրոշմավորման գործընթացի և E-Mark համակարգի վարման համար։
Պարտականություններ
- Վարել E-Mark համակարգը՝ ըստ գործող կանոնակարգերի և պահանջների,
- Ապրանքների համար պատվիրել համապատասխան QR կոդեր,
- Իրականացնել դրոշմապիտակների ստացման, տպագրման, վերագրման և հաշվառման գործընթացը, սահմանված չափանիշներին համապատասխան,
- Բաժանել վերագրված դրոշմապիտակները համապատասխան աշխատակիցներին և հետևել դրանց ճշգրիտ փակցմանը
- Հետևել QR կոդերի և դրոշմապիտակների մնացորդներին՝ յուրաքանչյուր ապրանքային խմբի համար՝ անխափան գործընթացի ապահովման համար,
- Հետևել կատարման գործընթացին, վերահսկել ապրանքների վիճակը՝ վնասված կամ ոչ համապատասխան դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների հայտանաբերման համար,
- Իրականացնել վերադարձված կամ վնասված ապրանքների դրոշմապիտակների խոտանման գործընթացը,
- Կապի մեջ լինել լոգիստիկայի ղեկավարի հետ՝ նոր ապրանքատեսակների ժամանակին գրանցման համար,
- Ստեղծել և բարեխղճորեն պահպանել փաստաթղթերը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի (Microsoft Word, Excel) հետ աշխատանքի հմտություններ,
- Ռուսերենի և անգլերենի լավ գրավոր և բանավոր իմացություն,
- Պահեստում ապրանքաշրջանառության վերաբերյալ գիտելիքները կդիտվեն որպես առավելություն,
- Զանգվածային տվյալների մշակման և համակարգերի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Վերլուծական մտածողություն և խնդրի լուծման կարողություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են դիմել նամակով կամ ուղարկել ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.