Քիմիկ-լաբորանտի օգնական
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն՝
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քիմիկ-լաբորանտի օգնականի՝ Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ՝
- Արտադրանքի որակը ստուգելու համար տիրապետել ներկերի և չոր շաղախների փորձաքննության և ճիշտ օգտագործման եղանակներին,
- Քիմիկ-լաբորանտի հետ իրականացնել փորձարարական հետազոտություներ արտադրանքի որակի բարձրացման, ինչպես նաև նոր արտադրատեսակների ստացման ուղղությամբ,
- Իրականացնել տեխնոլոգիական ռեժիմների պահպանման վերահսկողություն,
- Արագ արձագանքել խնդրահարույց հաճախորդների բողոքներին,
- Մոտենալ համապատասխան հասցեով, հասկանալ խնդիրը, հասցեից վերադառնալուն պես կազմել գրավոր եզրակացություն, անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրել տվյալ արտադրատեսակի ճիշտ օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն,
- Կազմած եզրակացությունը ներկայացնել քիմիկ–լաբորանտին՝ հետագա թերություններից խուսափելու համար,
- Յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կազմել իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, իսկ եռամսյակային կտրվածքով՝ աշխատանքի բարելավման ուղղությամբ առաջարկներ և ներկայացնել քիմիկ-լաբորանտին,
- Ապահովել ինֆորմացիայի համակարգումը և պահպանությունը /արխիվացում/,
- Հետևել լաբորատորիայի մաքրությանը,
- Կազմակերպել և մասնակցել լաբորատորիայի գույքագրման աշխատանքներին:
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Լաբորատոր սարքավորումների և նյութերի հետ աշխատանքային փորձ,
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հայերենի գերազանց իմացություն։
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: