Get our free app. It won't take up space on your device

Քիմիկ-Անալիտիկ

ESCO Pharm

Industry: Production, Operations, RD, Science
Deadline: 7/23/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Job posting has expired

Նկարագրություն

ԷՍԿՈ-ՖԱՐՄ ընկերությունը փնտրում է Քիմիկ-Անալիտիկի՝ Որակի Վերահսկման լաբորատորիայում աշխատալու համար

Պարտականություններ

  • Իրականացնել մաքուր ջրի, հումքի և պատրաստի արտադրանքի փորձաքննություններ տիտրիմետրիկ, UV, IR, TOC, HPLC և այլ անալիտիկ մեթոդներով
  • Պատշաճ կատարել Որակի Վերահսկման լաբորատորիա ներկայացված նմուշների փորձաքննությունները ըստ հանձնարարականում նշված կետերի և պատշաճ փաստաթղթավորել կատարված աշխատանքը
  • Մանրամասն ուսումնասիրել մեթոդները՝ մինչ փորձաքննության իրականացնելը
  • Ստուգել փորձաքննության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի առկայությունը, աշխատանքային վիճակը և համապատասխանությունը ՈՀԼ պահանջ­ներին
  • Հաշվարկել յուրաքանչյուր փորձաքննության համար ռեակտիվների և բուֆերների պատրաստման համար անհրաժեշտ քանակները
  • Լրացնել աշխատանքային մատյանները և ձևաթղթերը` վերջիններիս լրաց­ման կարգին համապատասխան
  • Սարքավորումների հետ աշխատելիս պահպանել դրանց շահագործման կանոնները, պատշաճ կերպով լրացնել վերջիններիս շահագործման մատյանները
  • Ղեկավարությանը ներկայացնել առաջարկներ աշխատանքային գործընթացը կատարելագործելու վերաբերյալ

Պահանջներ

  • Նվազագույնը բակալավրի աստիճան անալիտիկ քիմիայի կամ այլ հարակից բնագավառներում (օրգանական քիմիա, դեղագիտություն և այլն)
  • Աշխատանքային փորձը դեղագործական ոլորտում ցանկալի է
  • Համակարգչային գիտելիքներ
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Երկուշաբթի - Շաբաթ, 9:30 - 18:00

Spread the word! Share this job on social media