
Պրոյեկտ մենեջեր
Lady Zone
Նկարագրություն
Lady Zone ընկերությունը փնտրում է իգական սեռի պրոյեկտ մենեջերի, իր նոր նախագիծը զարգացնելու համար։
Պարտականություններ
- Կազմել աշխատանքային պլան,
- Կառավարել նախագծի ողջ ընթացքը՝ վերլուծելով բիզնես պահանջները, ապահովելով նախագծի ընդհանուր արդյունքը,
- Նախագծի համար ռազմավարության, նպատակների, նախագծի ծավալի և բիզնես պահանջների որոշում,
- Համապատասխան համակարգերի, գործիքների և մեթոդների միջոցով ծրագրի արդյունավետության ապահովում,
- Գործընկերների հարաբերությունների հաստատում և պահպանում շահագրգիռ կողմերի հետ՝ բիզնես նպատակներին հասնելու համար,
- Նոր գործընկերների ներգրավվում և պայմանագրերի կնքում,
- Հանդիպումների կազմակերպում և մասնակցություն,
- Ծրագրերի մանրամասն մշակում,
- Ամենօրյա համակարգված աշխատանքի և ժամանակի ճիշտ կազմակերպում,
- Ժամանակացույցի և վերջնաժամկետների մշակում և մոնիթորինգ,
- Նախագծերի իրականացման ռազմավարության մշակում և փաստաթղթավորում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ բիզնեսի զարգացման ոլորտում պարտադիր,
- Նախագծերի հաջող իրականացմանը մասնակցության փորձ,
- Գործարար հարաբերություններ ստեղծելու ունակություն,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ,
- Մտքի ճկունություն, խնդիրներ լուծելու և նախագիծն ավարտին հասցնելու կարողություն,
- Տրամաբանական, համակարգված, հետևողական մոտեցում առաջադրանքներին,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և մարդկային բարձր որակներ,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն։
Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը: