
Պրոմոթեր
Armenia Wine Company LLC
«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է բրենդի ներկայացուցիչների՝ համագործակցության համար։
Պարտականություններ
- Վաճառասրահներում հաճախորդներին ներկայացնել ընկերության արտադրանքը,
- Պատասխանել հաճախորդի հարցերին,
- Խթանել վաճառքին։
Աշխատանքի առավելություններ
- Մշտական համագործակցություն,
- Պրոֆեսիոնալ թիմում աշխատելու հնարավորություն,
- Մրցունակ աշխատավարձ,
- Հավելյալ բոնուսային համակարգ վաճառքից։
Աշխատանքային ժամեր՝ երեքշաբթի-ուրբաթ՝ 15:00-21:00, շաբաթ-կիրակի՝ 12:00-20:00։
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.