Պրեսելլեր /Տարածքի պատասխանատու/
NewPlast CJSC
«Նյուպլաստ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Պրեսելլերների /Տարածքի պատասխանատու/ Երևան քաղաքի և մարզերի սպասարկման համար:
Պարտականությունները
- Հաճախորդներին ներկայացնել ընկերության ապրանքատեսակները
- Ստեղծել գործնական հարաբերություններ հաճախորդների հետ
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Ուսումնասիրել և վերլուծել շուկան
Պահանջներ (հմտություններ)
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Ճկուն հաղորդակցվելու ունակություն
- Վարորդական վկայականի և սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է
Աշխատանքային գրաֆիկը 5 օրյա:
NEWPLAST ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Իսկ արդեն 2007թ., առաջինը Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը:NEWPLAST ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ, որոնք նախատեսված են ամենատարբեր աշխատանքների իրականացման համար.NEWPLAST ընկերությունը 2011թ. ստեղծեց ևս մեկ ընկերություն (GRP Systems), որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար: