Get our free app. It won't take up space on your device

Փոխտնօրեն

SAS GROUP

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Executive, Upper Management
Deadline:
10/17/2024
Job posting has expired

Նկարագրություն

ՍԱՍ Գրուպը փնտրում է փոխտնօրեն:

Պարտականություններ

  • Ապահովել նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովում և դրանց կորուստների նվազեցում
  • Նպաստել ստորաբաժանման տնտեսական ցուցանիշների բարելավման աշխատանքներին
  • Վերահսկել ստորաբաժանման աշխատակիցներին
  • Կազմակերպել աշխատողների աշխատանքային շահագրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումների մշակման աշխատանքները
  • Ընկերության ղեկավարությանը բարեխիղճ աշխատանքի համար աշխատողներին պարգևատրելու առաջարկներ ներկայացնել
  • Վերահսկողություն իրականացնել պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման կանոնների ապահոման նկատմամբ
  • Վերահսկողություն իրականացնել սրահում առկա տեխնիկական սարքավորումների աշխատանքներին

Պահանջներ

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթություն (Գործարար Կառավարում, կառավարում)
  • Microsoft Office ծրագրի հետ աշխատելու ունակություն
  • Առաջադրանքների իրականացման ընթացքում ճշգրտություն պահպանելու ունակություն
  • Դինամիկ միջավայրում աշխատելու պատրաստակամություն և դրական վերաբերմունք

Հավելյալ նշումներ

Բարձր մրցակցային աշխատավարձ

Բոլոր հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ. հասցեին.

Company օverview

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

See more

Spread the word! Share this job on social media