
ՓՄՁ բիզնեսի մենեջեր
ID bank
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
6/10/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի ՓՄՁ բիզնեսի մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատվություն է կրելու ինչպես նոր, այնպես էլ գործող ՓՄՁ հաճախորդների գծով գործնական հարաբերությունների ստեղծման, պահպանման ու զարգացման, նրանց պահանջների բացահայտման, խորհրդատվության տրամադրման և Բանկում գործող բոլոր կորպորատիվ պրոդուկտների ու ծառայությունների վաճառքի իրականացման համար։
Պարտականություններ
- ՓՄՁ հաճախորդների ներգրավում,
- ՓՄՁ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
- Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
- Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
- Ընթացիկ ՓՄՁ հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
- ՓՄՁ հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում,
- Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի,
- ՓՄՁ հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին,
- Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը,
- Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի բանկային համակարգում
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Լեզուների իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Խաչաձև վաճառքի հմտություններ
- Ընդհանուր զարգացվածություն
- Կազմակերպչական հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Հավելյալ նշումներ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
How to apply?