Get our free app. It won't take up space on your device

Պետական գնումների համակարգման աշխատակից

PROMOTION LLC

Industry: Tender
Deadline: 5/16/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 150,000-200,000 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior

Նկարագրություն

«Փրոմոուշն» ՍՊԸ-ն, որը համալիր ծառայություններ է մատուցում պետական գնումների (այդ թվում՝ էլեկտրոնային գնումների և աճուրդների), ինչպես նաև ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր հանրային և դոնորային կազմակերպությունների կողմից հայտարարվող գնումների ոլորտում (ծառայությունները մատուցվում են, ինչպես ՀՀ պետական հատվածին, այնպես էլ մասնավոր հատվածին և հանրային կազմակերպություններին), աշխատանքի է հրավիրում բոլոր շահագրգիռ և նպատակասլաց անձանց, ովքեր միանալով թիմին, սեփական ներդրումը կունենան ընկերության զարգացման և առաջընթացի ճանապարհին:

Պարտականություններ

  • Ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ հաստատել գործընկերային ընկերությունների ներկայացուցիչների հետ,
  • Պատշաճ կերպով կազմել փաստաթղթեր,
  • Տեղական և արտաքին շուկայի մատակարարների ուսումնասիրություն, մատակարարների ընտրություն և համագործակցություն,
  • Ապրանքների գների և մատակարարման պայմանների պարբերական վերլուծում` ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
  • Կազմել գնման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթները,
  • Հետևել պայմանագրերի կատարման ողջ ընթացքին,
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարվող այլ առաջադրանքներ։

Պահանջներ

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, մաթեմատիկայի, ֆինանսական, կառավարման կամ ֆիզիկայի որակավորմամբ,
  • Կարող են դիմել բակլավրիատի/մագիստրատուրայի որակավորում ունեցող անձինք:

Անհրաժեշտ հմտություններ

  • Նոր գիտելիքներ սովորելու բարձր ձգտում,
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • Ուշադրություն մանրուքներին և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
  • Բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն,
  • Փոփոխությունների հանդեպ ճկունություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Բարձր թիմային ոգի,
  • Միջանձնային հաղորդակցման հմտություններ,
  • Առաջնահերթությունները որոշելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա՝ ամբողջ օր (10:00-19:00),

Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 78, 8-րդ հարկ։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media