Get our free app. It won't take up space on your device

Պատասխանատու Ակտուար

“RESO” INSURANCE CJSC

Industry: Accounting, Finance, Banking, Legal, Insurance

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 7/17/2022

Work experience: Mid level

Նկարագրություն

«ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն փնտրում է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով պատասխանատու ակտուար։

Պարտականություններ

  • Ապահովագրավճարների հաշվարկման և տեխնիկական պահուստների (տեխնիկական պահուսներում վերաապահովագրողի մասնաբաժնի) ձևավորման համապատասխանության ստուգում,
  • Ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորություններին հաշվարկված ապահովագրավճարների և ձևավորված պահուստների (տեխնիկական պահուսներում վերաապահովագրողի մասնաբաժնի) համարժեքության գնահատում,
  • Տեխնիկական պահուստների (տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի) հաշվարկման ժամանակ օգտագործվող տեղեկատվության համարժեքության և որակի գնահատում
  • Ընկերության հիմնական տնտեսական նորմատիվների, վերաապահովագրության տարեկան ծրագրի, գործարար ծրագրի, ներդրումային գործունեության համապատասխանության ապահովում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին, դրանց համարժեքության գնահատում` Ընկերության կողմից ապահովագրության պայմանգրերից բխող պարտավորությունների կատարումը ապահովելու տեսանկյունից
  • Ապահովագրական սակագների հաշվարկ և հիմնավորում
  • «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) և իրավական այլ ակտերով պահանջվող այլ ակտուարական հաշվարկների պատշաճ իրականացման ապահովում
  • Խորհրդի կողմից հաստատված ընթացակարգի համաձայն, իր գործառույթների մասով, ՍՌՎԳ գործընթացին մասնակցում,
  • Գործարար ծրագրի և վերաապահովագրության ծրագրի մասնակցում իր գործառույթների մասով
  • Տեխնիկական պահուստների հաշվարկման սկզբունքներն արտացոլող հաշվետվությունների կազմում,
  • Ընկերության պահուստների, պահուստներին համարժեք ակտիվների և ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների համարժեքությունն արտացոլող հաշվետվությունների կազմում,
  • Ապահովագրավճարների (ապահովագրական սակագների) բավարար լինելն արտացոլող հաշվետվությունների կազմում,
  • Ընկերության տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունն արտացոլող հաշվետվությունների կազմում,
  • Ընթացիկ վերլուծությունների իրականացում, անալիտիկ հաշվետվությունների կազմում,
  • Ընկերության Խորհրդին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ակտուարական, մաթեմատիկական կամ այլ հարակից ոլորտում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Գերազանց թվային, մաթեմատիկական, տվյալների վիճակագրական վերլուծության հմտություններ
  • MS Excel- ի գերազանց իմացություն, այլ վիճակագրական փաթեթներից օգտվելու կարողություն (SPSS, EViews, Stata, …)
  • Խիստ պատասխանատվության զգացում
  • Նախաձեռնող և վճռական անձնավորություն
  • Կազմակերպչական և աշխատքի ճիշտ պլանավորման ունակություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամեր 09։00ից 18։00

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

How to apply?

Complete the application form
Full Name is required
Phone is required
Enter a valid email address

Կենտրոնական բանկի հավաստագիրը առկա է

This field is required

Cover letter (optional)

*1500 chars max

Resume

max. 4MB .doc, .docx, .pdf

SHARE: