Փականագործ (Մեխանիկ) (слесарь)
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Շեն (Էֆֆեկտ Գրուպ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում փականագործի (слесарь) :
Պարտականություններ
- Ապահովել սարքավորումների տեխնիկապես ճիշտ շահագործումը
- Կազմել սարքավորումների վերանորոգման գրաֆիկը
- Կատարել վերանորոգման աշխատանքներ
- Պատասխանատու լինել սարքավորումների և համակարգերի տեղադրման, կարգավորման և դրանց հետ կապված բոլոր տեխնիկական աշխատանքների համար
Պահանջներ
- Ինժեներական աշխատանքների գործնական իմացություն
- Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Կազմակերպված աշխատելու հմտություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Հասցե: Շիրակ 2/5 (Չարբախի մետրոյին կից)
Ոլորտ: Արտադրություն
Գրաֆիկ: Աշխատանքը վեցօրյա է, երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրական ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "Փականագործ (Մեխանիկ)": Ինքնակենսագրական կարող եք ներկայացնել նաև Էֆֆեկտ Գրուպի գրասենյակում, հասցեն՝ ք. Երևան, Շիրակի 2/5:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: