
Պահեստի տեսակավորող-բանվոր
ՎԻՆԿՈ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությանը անհրաժեշտ է թեկնածու՝ պահեստի բանվորի պաշտոնը զբաղեցնելու համար (ցանկալի է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ): Տարիքը՝ 20 - 35 տարեկան։ Աշխատանքային գրաֆիկն է՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ 08.30-ից 17.30-ը, իսկ շաբաթ օրը՝ 08։30-14։00։
Պարտականություններ
- Ապրանքների բարձում, բեռնաթափում, դասավորում.
- Իրականացնել պահեստում ապրանքի ստացման գործընթացը և անհամապատասխանությունների դեպքում տեղեկացնել բաժնի ղեկավարին,
- Մասնակցել գույքագրման գործընթացին` հաշվելով բաժնի ապրանքները,
- Նոր ապրանքների ընդունման գործընթացը իրականացնել` ներքին կարգի համաձայն, այն է` ստուգել ապրանքների քանակը, որակը, ժամկետները, և համապատասխան ընթացքի մեջ դնել ապրանքը,
Պահանջներ
- Տարիքը՝ 20 - 35 տարեկան
- Աշխատասիրություն, ուշադրություն մանրուքներին,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու հնարավորություն,
- Նախաձեռնություն ցուցաբերող և պատասխանատվության զգացում ունեցող,
- Կազմակերպված, և թիմում աշխատելու ունակություն,
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը գտնվում է Իսակովի պող․, 26/1 հասցեում։Աշխատանքային գրաֆիկն է՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ 08.30-ից 17.30-ը, իսկ շաբաթ օրը՝ 08։30-14։00։