
Պահեստի աշխատակից
ЗАО ТРЕНДСЕТТЕР
Նկարագրություն
Մեծ բազմաբրենդային` մասնագիտացած հագուստի, կոշիկի և աքսեսուարների խանութում առկա է պահեստի աշխատակից ազատ հաստիք։
Պարտականություններ
- Ապրանքի ընդունում և բեռնաթափում՝ ուղեկցող փաստաթղթերի տվյալների համաձայն,
- Պատրաստի ապրանքների տեղափոխում պահեստից խանութներ՝ ըստ պահանջի,
- Ապրանքի գնապիտակավորում,
- Ապրանքի ընդունում, պահպանում, բեռնափոխադրում, սկանավորում,
- Առևտրի սրահի հետ համագործակցություն՝ ապրանքի առկայության և դուրս բերման հարցերում,
- Մասնակցություն գույքագրմանը։
Պահանջներ
- Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Հագուստի/կոշիկի տեսականիով աշխատելու փորձը ցանկալի է,
- «МойСклад» կամ «1C» ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ (միջինում ՝ 275.000 ՀՀ դրամ) ՝ կազմված խանութի վաճառքից ստացված մշտական բոնուսներիցից,
- Աշխատավարձի բարձրացման հնարավորություն՝ մասնագիտական հմտություններից ելնելով,
- Ընկերության կողմից տրվող համազգեստ,
- Բոլոր ներկայացված ապրանքանիշերի համար աշխատակիցների զեղչեր։
Հասցե՝ Տաշիր Սթրիթ, Հյուսիսային պողոտա 6/2,
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2 օր, 8 ժամ հերթափոխով, հնարավոր է նաև 2/2 գրաֆիկ՝ 12 ժամ հերթափոխով (գրաֆիկը քննարկվում է հարցազրույցի ժամանակ)։
Աշխատաժամերը՝ 09:00-18:00 և 14:00-23:00, երկու հերթափոխով աշխատելը պարտադիր է:
Հեռախոսահամար՝ միայն թեկնածուների համար +374 44 801828։
Զանգերը ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-ից մինչև 18:00։
AM. Մենք միջազգային մեծածավալ ստարտափ ենք, որը ներկայացնում է բազմաբրենդային հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։ Մեր խանութում կլինեն աշխարհահռչակ բրենդներ, ինչպես օրինակ՝ H&M, Reserved, Sinsay և այլք։ Եթե պատրաստ եք արագ և դինամիկ զարգացման, ինչպես նաև սիրում եք վաճառքը, ապա այս աշխատանքը հենց Ձեզ համար է։ Մեր առաքելությունն է՝ ապահովել համաշխարհային բրենդների լայն ընտրություն հասանելի գներով՝ ստեղծելով հարմարավետ և հաճելի պայմաններ ամբողջ ընտանիքի համար։ Մենք ձգտում ենք, որ գնումները լինեն ոչ միայն մատչելի, այլև հնարավորինս հարմարավետ՝ առաջարկելով լավագույն տեսականին յուրաքանչյուրի համար։
RU. Мы огромный международный стартап мультибрендовой одежды, обуви и аксессуаров, у нас будут представлены такие мировые бренды, как H&M, Reserved, Sinsay и д.р. Если Вы готовы к быстрому и динамичному развитию, получаете удовольствие от продаж, то эта вакансия для вас. Наша миссия — предоставить широкий выбор мировых брендов по доступным ценам, создавая удобные и приятные условия для шопинга всей семьей. Мы стремимся сделать покупки не только доступными, но и максимально комфортными, предлагая лучший ассортимент товаров для каждого.