
Պահեստի աշխատակից
Maranik
Աշխատանքի ենք հրավիրում երիտասարդների՝ Մառանիկ ձավարեղենի արտադրամասում պահեստի աշխատակից աշխատելու համար։
Աշխատանքային ժամերը՝ 08։30-17։30, կիրակի՝ հանգիստ։
Աշխատավարձը՝ 200,000 - 260,000 ՀՀ դրամ։
Հետաքրքված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ, հասցեին, կամ նամակի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 507-807 հեռախոսահամարով կամ մոտենալ Թբիլիսյան խճ. 25 հասցե։
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: