Get our free app. It won't take up space on your device

Պահեստային մասի տնօրեն

"R & V Comfort" LLC

Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline: 4/3/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 340,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊ Ընկերությունը փնտրում է պահեստային մասի տնօրենի։

Պարտականություններ

  • Ապահովել աշխատակազմի կարգավորված և անվտանգ աշխատանքը,
  • Իրականացնել առաքման աշխատանքների ղեկավարումը,
  • Կազմակերպել ստացվող բեռների թղթակցությունների ու փաստաթղթերի ընդունման, դրանց պահպանության և հասցեատերերին ժամանակին առաքելու աշխատանքները,
  • Վերադասավորել և կազմակերպել պահեստապետների աշխատանքները՝ վերջիններիս բացակայության ընթացքում,
  • Մշակել առաքման փաստաթղթերի և բեռների ուղեկցման հրահանգները,
  • Հսկողություն իրականացնել գույքագրման ընթացքում, ինչպես նաև հետևել ողջ ընթացակարգին,
  • Կրել պատասխանատվություն պահեստային մասնաճյուղերում գործող բոլոր գործընթացների մասով,կոորդինացնել ամբողջ աշխատանքային պրոցեսը,
  • Վերահսկողություն իրականացնել տրնասպորտային միջոցների առկայության, բեռնափոխադրման ճիշտ կազմակերպման, բեռնման-բեռնաթափման, բեռների տեղափոխման և դասավորման աշխատանքների իրականացման, ինչպես նաև հանձնման-ընդունման ակտերի ճիշտ ձևակերպման նկատմամբ,
  • Որոշումներ կայացնելիս համաձայնեցնել ընկերության գլխավոր տնօրենի հետ,
  • Կազմակերպել և վերահսկել տարածքում գործող և նոր ստեղծվող արտադրության արտադրամասերը և հետևել պրոցեսների ընթացքին։

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ ինժեներական կրթություն,
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (նվազագույնը 3 տարի),
  • Համակարգչային գիտելիքների իմացությունը պարտադիր է (MS Office փաթեթի իմացություն),
  • 1C 7.7 ծրագրի իմացություն,
  • Վարորդական իրավունք (B,C կարգ),
  • Ավտոբեռնիչ վարելու իմացություն,
  • Պարտաճանաչ,
  • Պատասխանատու,
  • Հետևողական,
  • Կազմակերպչական հմտություն, իրավիճակների ճիշտ գնահատում և որոշումների ընդունում։

Հավելյալ նշումներ

6 օրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային ժամը՝ 9։00-18։00, 1 ժամ ընդմիջում։

Company օverview
address
Address
ք. Երևան, Օրբելի եղբ.65 /գործ./
address
Number of employees
16-50
Phone
Phone
033226498

Ընկերությունն ունի շուրջ 26-ամյա պատմություն: Այն Հայաստանի Հանրապետության առաջատար կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունը հիմնականում առնչվում է շինարարության ոլորտի հետ: Ներմուծում է բազմատեսակ շինարարական նյութեր Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի, Պարսկաստանի և Ուկրաինայի հանրահայտ արտադրողներից: Ունի շինարարական տեխնիկայի մեծ տեսականի: Իրականացնում է լիցենզավորված նախագծային աշխատանքներ, ինչպես նաև շինարարություն, որի համար առկա է համապատասխան տեխնիկական բազան:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media