
Պահեստապետի օգնական
360 Shinbaza
Նկարագրություն
Էկոմիքս ՍՊԸ-ին անհրաժեշտ է պահեստապետի օգնական։
Պարտականություններ
- Փոխարինել պահեստապետին վերջինիս բացակայության ժամանակ,
- Կազմակերպել պահեստապետի աշխատանքային հանձնարարությունների կատարումը,
- Հետևել պահեստում ապրանքների ճիշտ տեղակայմանը և ըստ խմբերի դասավորվածությանը,
- Հետևել պահեստում գնապիտակների և ապրանքների մասին այլ ինֆորմացիայի առկայությանը,
- Ստուգել պահեստ մուտագրվող ապրանքների փաստաթղթային և ֆիզիկական համապատասխանությունը,
- Ընդունել մատակարարների կողմից առաքված ապրանքները և կազմակերպել դրանց պատշաճ տեղակայումը պահեստում,
- Աջակցել տարբեր բաժինների ղեկավարներին՝ պահեստից ապրանքների դուրսգրման, բարձման և առաքման կազմակերպման հարցերում։
Պահանջներ
-
Համարժեք պարտականություններով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
-
Շինանյութերի և շինարարական ապրանքների լավ իմացություն,
-
Առնվազն միջին մասնագիտական կրթություն,
-
Պահեստային տնտեսության կազմակերպման հիմնական սկզբունքների իմացություն,
-
Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն,
-
Պարտաճանաչություն և բարձր աշխատանքային կարգապահություն։
Հավելյալ նշումներ
Կարող եք դիմել՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին, ինչպես նաև նամակի միջոցով:
Մենք գործում ենք 2010թվականից: Մեր ընկերությունն առաջարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր շինարարության ընթացքի համար:
Մենք մշտապես ավելացնում ենք մեր ապրանքատեսականին՝ հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջները և ժամանակակից շուկայի տենդենցները: