
Պահեստապետի օգնական
Premier Foods LLC
Industry:
Sales, Business Development, Procurment, Import, Export
Deadline:
12/15/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
Five-day workweek
Work experience:
Junior
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է պատասխանատու աշխատակից՝ պահեստապետի օգնականի թափուր աշխատատեղը համալրելու համար:
Պարտականություններ
- Ապահովել Ընկերությանը պահեստ նոր ստացվող ապրանքների ընդունման և բեռանփոխադրման մեքենաների բեռնաթափման գործընթացը՝ համապատասխան փաստաթղթերի առկայության պարագայում և համապատասխան գործընթացի համաձայն։
- Կազմակերպել պահեստում ապրանքների դասավորվածությունը համապատասխան նորմերի հիման վրա՝ ըստ ապրանքների տեսակների և նշանակության։
- Կազմակերպել ապրանքների դասավորվածությունը պահեստում և հետագա բաց թողումը FIFO (first in first out) ստանդարտների համաձայն։ Հետևել ապրանքների ժամկետներին։
- Ապահովել հավաքագրվող պատվերների համապատասխան փաթեթավորումը։
- Կազմակերպել պահեստում պատվերների հավաքագրման գործընթացը՝ համապատասխան հաշիվ-ապրանքագրերի հիման վրա։ Ապահովել պատվերների հավաքագրումը՝ համապատասխան ժամանակացույցի համաձայն։
- Հավաքագրված պատվերները տրանսպորտային միջոցներ բեռնելիս հետևել, որ բեռնումը իրականացվի նորմերին համապատասխան։
- 1C ծրագրային միջավայրում իրականացնել ապրանքների ընդունման, պատվերների հավաքագրման և դուրս գրման հետ կապված համապատասխան գործողությունները։
- Կատարել վաճառակետերից վնասված կամ ժամկետանց ապրանքների վերադարձը և հետագա պահպանումը պահեստում համապատասխան ընթացակարգի հիման վրա։
- Մասնակցել պահեստի գույքագրման գործընթացին՝ համապատասխան ընթացակարգի և ժամանակացույցի համաձայն։
- Կրել պատասխանատվություն ապրանքների կորուստների կամ աշխատանքի սխալ կազմակերպման արդյունքում առաջացած վնասների համար։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Արագ կոմնորոշվելու կարողություն,
- Վարոդական վկայական,
- 1C -ի, Excel-ի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
How to apply?