
Պահեստապետ
Steel Concern LLC
Նկարագրություն
<Սթիլ Կոնցեռն>> Ընկերությունը աշխատանքի է հրավիրում արական սեռի, աշխատանքային փորձով պահեստապետի ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Ղեկավարել պահեստի աշխատանքը, ապրանքների մուտքագրումը, դուրսգրումը, պահպանումը,
- ապահովել պահեստավորված ապրանքների սարքին վիճակը և դրանց պահպանման կանոնները,
- կազմակերպել բեռնման և բեռնաթափման աշխատանքները՝ պահպանելով անվտանգության կանոնները,
- կատարել պահեստում գտնվող և հետ վերադարձվող ապրանքների հաշվառում, կազմել հաշվետվություններ:
- Պահեստում ապրանքատեսակների առկայության ապահովում
- Կազմել պահեստի աշխատանքների արդյունավետությունը և արտադրողականությունը բարձրացնող ռազմավարություն
- Հետևել պահեստի աշխատակիցների բնականոն աշխատանքին՝ պահպանելով ներքին կարգապահական կանոնները։
- Վերահսկել պահեստային տարածքի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ապրանքների ճիշտ դասավորվածությունը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտներում,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է
- Համակարգչային գիտելիքներ,
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճշտապահություն և ազնվություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ Երկ.-շաբաթ., 09:00-18:00,
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի - շաբաթ
Աշխատավայրը՝ ք․Աբովյան
Աշխատավարձ՝ բարձր-մրցունակ
Հետագա աճի և զարգացման հնարավորություն
Ընդմիջում՝ 1 ժամ (գործարանում գործում է ճաշարան)
Հիմնադրվելով 2013թ.-ին Սթիլ կոնցեռն ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, պոլիմերային ու անփայլ /մատվի/ ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դուռ ու պատուհանների համար նախատեսվաց ցինկապատ պրոֆիլների, գիպսոկարդոնի պրոֆիլների և այլ նշանակության պրոֆիլների արտադրության առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ներդրումների շնորհիվ ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը, համալրում է գործարանը նոր հաստոցներով, նոր ապրանքատեսակներով: Սթիլ Կոնցեռն-ին է պատկանում Տանիքների Աշխարհ մասնագիտացած է խանութ սրահների ցանցը, որտեղ սպառողը ստանում է ամբողջական տեղեկատվություն, խորհրդատվություն ու հաշվարկ հատուկ ծրագրերի օգնությամբ անհրաժեշտ նյութածախսի վերաբերյալ։