Get our free app. It won't take up space on your device

Պահեստապետ

«Դոռմեն» ՍՊԸ

Industry: Production, Operations
Deadline: 2/15/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Դոռմեն» ՍՊԸ մասնագիտացած է սեկցիոնալ, շերտավոր, հակահրդեհային, ավտոտնակների և այլ տարածքների համար նախատեսված դարպասների, տեխնիկական և հակահրդեհային դռների, ինչպես նաև բակային տարածքների ուղեփակոցների (шлагбаум) արտադրության ոլորտում։

«Դոռմեն» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում Պահեստապետի։

Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արցախի փ․, 63/1

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, 10։00-19։00

Պարտականություններ

  • Ղեկավարել և կազմակերպել պահեստավորվող ապրանքի մուտքագրման, տեղավորման, պահպանման և ելքագրման ամբողջ գործընթացը։
  • Վերահսկել բեռնման-բեռնաթափման աշխատանքների պատշաճ իրականացումը պահեստում՝ աշխատանքային անվտանգության նորմերին և կանոններին համապատասխան։
  • Ստուգել ապրանքների պահպանման պայմանների համապատասխանությունը Ընկերության կողմից սահմանված նորմերին։
  • Նախաձեռնել և ներդնել պահեստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր։
  • Ապահովել գործընթացների մշտական բարելավումը և, անհրաժեշտության դեպքում, հանդես գալ իրատեսական առաջարկներով։
  • Հետևել պահեստի աշխատակիցների բնականոն աշխատանքին՝ պահպանելով ներքին կարգապահական կանոնները։
  • Վերահսկել պահեստային տարածքի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ապրանքների ճիշտ դասավորվածությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 3 տարվա աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացություն,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։