Get our free app. It won't take up space on your device

Պահեստապետ

"Mehrabyan And Sons" LLC

Industry: Production, Operations
Deadline: 12/11/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

«Մեհրաբյան և որդիներ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում պատասխանատվության բարձր զգացումով փորձառու պահեստապետի:

Աշխատանքային պարտականություններ՝

  • ղեկավարել պահեստի աշխատանքը, ապրանքների մուտքագրումը, դուրսգրումը, պահպանումը,
  • ապահովել պահեստավորված ապրանքների սարքին վիճակը և դրանց պահպանման պայմանները,
  • կազմակերպել բեռնման և բեռնաթափման աշխատանքները՝ պահպանելով անվտանգության կանոնները,
  • պատվերների հիման վրա ապահովել անհրաժեշտ ապրանքների փաթեթավորումը,
  • կատարել պահեստում գտնվող և հետ վերադարձվող ապրանքների հաշվառում, կազմել հաշվետվություններ:

Պահանջվող որակավորումներ`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • համակարգչային գիտելիքներ՝ MS Office փաթեթ,
  • 1C ծրագրի իմացությունը կդիպտի որպես առավելություն,
  • կազմակերպչական և կառավարման հմտություններ,
  • բազմախնդիր իրավիճակում կողմնորոշվելու ունակություն,
  • ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում:

Առավելություններ

  • ճաշարանի առկայություն,
  • ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
  • ծառայողական ավտոբուսի առկայություն,
  • 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:


Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:

Spread the word! Share this job on social media