
Օպերատոր-հաշվետար
PINK BERRY LLC
Նկարագրություն
Պատվերների հիման վրա հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում, դեբիտորական պարտքերի վարում ՀԾ- վաճառքների կառավարում ծրագրում, վաճառքի բաժնի աշխատակիցների զանգերի սպասարկում:
Պարտականություններ
- ՀԾ վաճառքների կառավարում ծրագրից հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում,
- Ամենօրյա փոխանցումների վարում ՀԾ վաճառքների կառավարում ծրագրում,
- Վաճառքի բաժնի աշխատակիցների սպասարկում՝ պարտքերի ճշտում, նոր գնորդների կոդերի բացում և այլն,
- Վաճառքի և ֆինանսահաշվային բաժինների կողմից այլ առաջադրանքների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Ճկուն վերլուծական մտածողություն,
- MS Excel-ի և ՀԾ-ի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 9:00-18:00։
Փինք Բերրի ՍՊ ընկերությունը ստեղծվել է 2017թ.-ին, պաղպաղակի արտադրության ոլորտում ՀՀ-ում առաջատարներից մեկն է: