
Օպերացիոն անդերրայթինգի վարչության առաջատար մասնագետ
UNIBANK OJSC
Նկարագրություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Օպերացիոն անդերրայթինգի վարչության առաջատար մասնագետ` թիմին միանալու համար
Պարտականություններ
-
Միջազգային պատժամիջոցների պահպանման ուղղությամբ հսկողության իրականացում,
-
Բանկի հաճախորդների կողմից իրականացվող գործարքների ուսումնասիրություն և վերլուծություն,
-
Հաճախորդների հաշիվների բացման վերաբերյալ որոշումների կայացում,
-
Մասնաճյուղերի կողմից ՙՙՃանաչիր քո հաճախորդին՚՚ գործընթացի իրականացման վերահսկողություն,
-
Մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների ուղեկցող փաստաթղթերի ամբողջականության ապահովման վերահսկողություն,
-
Բանկի իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների գործունեության վերլուծություն և ռիսկերի բացահայտում,
- Վերը նշված գործառույթների հետ կապված ղեկավարի այլ հանձնարարականների կատարում: Բանկի հաճախորդների գործարքների ուսումնասիրություն և վերլուծություն
Պահանջներ
- Բարձագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական)
- Առնվազն 2 տարվա փորձ բանկային համակարգում (ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ հաճախորդների վերլուծության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն)
- CGSS կամ ACSS որակավորման վկայականների առկայությունը կդիտվի որպես առավելություն
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ և միջազգային օրենսդրության իմացություն, հաշվապահական հաշվառման, հարկային և մաքսային օրենսդրության բազային իմացություն, միջազգային առևտրի ոլորտում բազային գիտելիքներ, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Թիմում աշխատելու հմտություն, պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, արագագործություն, ճկուն և վերլուծական միտք
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (պարտադիր նկարով)` նշված հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: